19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահը ցավակցել է Միրզոյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, “Սուրբ Մեսրոպ Մաշտոց” եւ “Պատվո նշան” շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան մասին:

Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ եւ լավատեսությամբ, հայ ժողովրդի ստեղծագործ ոգու լավագույն դրսեւորումներից է: Նրանում արտացոլված են Հայաստանի գեղեցկությունը եւ հայ մարդու ազնվագույն որակները:

Հայ երաժշտարվեստի մեծ երախտավորը հայրենակիցների հիշողության մեջ կմնա նաեւ որպես անվանի հասարակական գործիչ եւ բազմավաստակ մանկավարժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Էդվարդ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին”:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ