04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունը չի խանդում

«Իշխանության մեջ խանդ չկա: Ես տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր շատ կուսակցություններ, որոնք որոշակի ընդհանրություններ ունեն իրենց ապագա հայացքներում, միավորվեն: 79 կուսակցություն ունենալը մեր պետության մեջ անհասկանալի է: Մենք շատ ուրախ ենք նրանց միավորման համար, սակայն ուզում ենք, որ դրանք հարատև լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռացվեն կամ միայն ընտրությունների ժամանակ ի հայտ բերեն իրենց»,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունն ինչպես է վերաբերում ընդդիմության միավորմանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀՀԿ-ն հնարավոր է այլ մանր կուսակցությունների հետ միավորվի, ապա Ս. Ավետիսյանը նշեց, թե այս պահին նման խոսակցություն չկա, հնարավոր բոլոր զարգացումների մասին իրենք ժամանակին կտեղեկացնեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ