Հայաստանը 2012-ին օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում է ունեցել
՛՛Օտարերկրյա ներդրումների նվազումը 2012թ.-ին բավականին էական է եղել և շատ անհագստանցող, բայց դեռ շուտ է խոսել 2013թ.-ի մասին, քանզի կա նաև սեզոնային խնդիր՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ 2013թ.-ին չի ունենա նմանատիպ նվազում: ՛՛Մենք այսօր ունենք մի քանի տեսակի ծրագրեր, որոնք ենթադրաբար պետք է լրացնեն այն ծրագրերի տեղը, որոնք արդեն չեն լինելու, կոմունիկացիաների համակարգը, որը բավականչափ ներդրումներ էր բերում և շինարարության համակարգի մասով ներդրումները փաստորեն չկան՛՛:
Ինչ վերաբերում է արդյունաբերությանը և մնացած ճյուղերի ներդրումների քանակին, ապա նախարարն ասաց, որ բավականաչափ ժամանակ է պահանջվում, որպեսզի դրանք դիվեսիֆիկացվեն, այսինքն՝ Հայատսանը լուրջ խնդիր ունի ճյուղային ներդրումների տեսանկյունից:
՛՛Ներդրումների քանակը կախված է նաև մի շարք գործոններից, օրինակ՝ թե ՀՀ-ն առաջիկա տարիներին ինչ ճյուղերում կկարողանա ունենալ առևտրի լուրջ հավելացումներ: Եթե մենք կարողանում ենք առաջ մղել եվրոհամայնքի հետ մեր ազատ առևտրի պայմանագրերը և հավասարակշռված քաղաքականություն վարենք մեր բոլոր շուկաներում, որպեսզի մեր առևտուրն ավելանա, ապա ներդրումները ևս կավելանան՛՛: