25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քիչ էին, բայց հայ ժողովրդի անունից բողոքեցին /ֆոտո, վիդեո/

“Կանգնեցնենք գազի թանկացումը” նախաձեռնության անդամները հունիսի 5-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի առաջ: Չնայած նրանց սակաթիվ լինելուն, նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանն ասաց, որ իրենք բոլորի անունից են պիկետ անում: “Այս թանկացումը բոլորի վրա է ազդելու, ոչ միայն ցույցի մասնակիցների”,-ասաց նա: 

Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն էլ նշեց, որ գազը թանկացնելով`Ռուսաստանը ցույց տվեց իր դաշանակցի նկատմամբ վերաբերմունքը: “Ռուսաստանը թող իմանա, որ Հայաստանի քաղաքացին հասկանում է ամեն ինչ”,-ասաց նա: 

Ի դեպ, մասնակիցների խոսքով, նրանք ոչ մի նամակ-գրություն չեն հանձնելու դեսպանին: Սա պարզապես նախազգուշական բողոքի պիկետ էր:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ