19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղնախարարին “բերման” կենթարկեն

Ազգային ժողովում, այսօր, հունիսի 4-ին գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննակմանը նախարար Սերգո Կարապետյանը չկար: Փոխնախարարն ասաց՝ հյուրեր ուներ եւ պիտի ուղեկցեր պատվիրակությանը:

Այս պատճառաբանությունը զայրացրեց պատգամավորներին, որոնք հրաժարվեցին  բյուջեի կատարողականի մասով հարցեր ուղղել փոխնախարարին: Քննարկումը հետաձգվեց մինչեւ հինգշաբթի՝ հունիսի 6-ը, բնականաբար, Սերգո Կարապետյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, երեկ քննարկմանը չէր եկել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Պատգամավոր Խոսրով Հարությունյանը միայն զայրացավ նախարարի բացակայությունից՝ ասելով, որ ինքը քաղաքականության մասին հարցեր ունի, բայց չի կարող տալ քննարկմանը ներկայացած աշխատակազմի ղեկավարին: Սակայն երեկ քննարկումը չհետաձգվեց: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ