24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դիվերսիա՞ Քարվաճառի ուղղությամբ

ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը Henaran.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այն լուրերը, որ այս գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ:

Հասրաթյանը միայն նշեց. ”ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական գծի ողջ երկայնքվ  պատշաճ կերպով իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները և ունակ են կանխելու կամ հետ շպրտելու ցանկացած առաջխաղացում”: 

Նկատենք, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ առավոտյան Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. ”Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ