25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեղորայքը վաճառել է եռակի թանկ. ՏՄՊՊՀ-ն տուգանեց

Այսօր կայացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց դեղորայքի իրացմամբ զբաղվող “Կուրացիա” ընկերության, համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող “Ռիչ Քոմփյութերս” խանութ-սրահի և “Հայջրմուղկոյուղու” հանդեպ հարուցված վարչական վարույթների մասին որոշումները:

Այսպես, “Կուրացիա” ընկերությունը տուգանել 10 մլն դրամով գերիշխող դիրքի չարաշահման համար: ՏՄՊՊՀ էր դիմել “Բեյբ Սիմ” ընկերությունը` տեղեկացնելով, որ “Կուրացիա” ՍՊԸ-ն խոչընդոտել է իր գործունեությունը` թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների:

 “Բեյբ Սիմ” ընկերության ներկայացուցիչը  նշեց, որ դա վերաբերում է մասնավորապես ԵՊԲ համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի ձեռքբերման մրցույթին, որին այս ընկերությունն առաջարկել է ավելի էժան գնով զոնդային սնունդ, սակայն չի կարողացել մասնակցել մրցույթին, քանի որ այն անցակցվել է բուժսարքավորումներ անվան տակ: Դա այն դեպքում, երբ այն բուժսարքավորում չէ:

Պարզվել է նաև, որ “Կուրացիա” ընկերությունը համապատասխան դեղորայքը վաճառել է եռակի թանկ: Մասնավորապես “Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500 մլ.”  ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, սակայն զեղչի արդյունքում այն նվազել է մինչև 1380 դրամ, իսկ մանրածախ գինը մնացել է անփոփոխ` 4000 դրամ:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ “Հայջրմուղկոյուղին” թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում:

“Ռիչ Քոմփյութերս” ընկերությունը տուգանվեց հասույթի 1%-ի չափով: Ընկերությունը թույլ է տվել անիրական գովազդ ` ներկայացնելով, որ միայն անձնագրով և սոցքարտով հնարավոր է ապառիկ կերպով ձեռք բերել համակարգիչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ