Վարդանիկը առոք-փառոք դուրս եկավ ու հայտարարեց` Աստված ների
_1370338530.jpg)
Քրեագետ Սերգեյ Գալոյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքն անակնկալ չէր որևէ մեկի համար: Այդ դեպքը մարզպետի նախորդ արարքները կոծկելու հետևանքն է:
Քրեագետը հիշեցրեց, որ ապրիլի 23-ին էլ Գյումրիում տեղի ունեցան նման դեպքեր, որոնց հետ կապված հարցաքննվեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում անունը ևս շատ է հոլովվում:
”Վարդանիկը ապրիլի 23-ին նման դեպքերի մեջ խառնվեց: Նրան տարան հարցաքննության մեկ ու կես ժամով, ապա առոք-փառոք դուրս եկավ ու հայտարարեց` թող Աստված ների մեղավորներին: Սա ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ ընդհանրապես: Նա յոթ-ութ սպանությունից հետո նոր պետք է հրաժարական տար”,- Գալոյանը նշեց, որ նման դեպքերը, որտեղ իրենց մեղքի բաժինն ունեն պաշտոնյաները, չեն բացահայտվում, որովհետև ոստիկանությունը չի ցանկանում:
”Եթե կարող են, ինչի մինչև հիմա չեն հայտնաբերվում Վարդանիկի հետ կապված, Գևորգ Մհերյանի հետ կապված պատմությունները: Ես չգիտեմ` կոնկրետ ով է պատասխան տվել նրա բացահայտ սպանության համար: Կարելի է ծածկելով գնալ, բայց ինչքան պիտի ծածկվի:
Գալոյանն ակնկալում է, որ Սյունիքի մարզպետի հետ կապված ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նորմալ հայտարարություն կանի` ի տարբերություն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ով փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունից հետո ասաց, որ բացահայտվելու է դեպքը, սակայն մինչև հիմա այն բացահայտված չէ: