22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բուհերի անվճար տեղերը բանակից խուսափելու միջոց են միայն. Բլեյան

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ եթե բուհերը գտնում են, որ ուսման վարձրերը 100 հազար դրամ բարձրացնելով` չեն կորցնի ուսանողներ, ուրեմն պետք է բարձրացնել:

“Որ պրոֆեսորները խղճուկ աշխատավարձ են ստանում, դա փաստ է: Որ ֆինանսները ճիշտ չեն տնօրինվում, դա էլ է այդպես: Բուհերը իրենց պահելու խնդիր են լուծում”: Բլեյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2013-14թթ. դիմորդների քանակը ավելի քիչ է, քան բուհերի տրամադրած տեղերը:

“Դա ունի նաև այլ կողմը. այն ուսանողը, ով չի կարող մուծել տարեկան օրինակ 500 հազար դրամ, այլ համալսարան կդիմի: Խնդիրը քաղաքացու մեջ է: Նա պետք է հստակ իմանա` ընդունվելուց հետո կկարողանա աշխատանք գտնել, թե ոչ: Պարզվում է`դա բուհի գործն էլ չի: Իմ կարծիքով, եթե մի քանի բուհեր մի քանի տարով փակվեն, հասարակությունը դա չի զգա: Այժմ մենք ունենք մասնագետների գերարտադրություն”:

Պարոն Բլեյանի համոզմամբ` լուծումը կայանում է բուհերի կողմից համապատասխան աշխատանքի կազմակերպումով. “Բուհը պետք է որոշակի ցուցակ բացի և տանի հաշվառում, թե որ բուհի որ շրջանավարտի կարիքը կա”: Նախկին ԿԳ նախարարը դեմ է բուհերի հատկացրած անվճար տեղերին` դրանք համարելով բանակից խուսափելու միջոց միայն:

“Իրավաբանական ավարտելը միայն պրեստիժ է: Իրավաբանական մի գնա, այլ տեղ գնա սովորի: Ո՞ւմ համար են այդ անվճար տեղերը: Թող ստեղծեն մի հիմնադրամ, դիմորդը ընդունվի և ապացուցի, որ գումարի կարիքը ունի, թող հիմնադրամը բաց կերպով որոշի, թե ով է արժանի այդ հիմնադրամի աջակցությանը:

Այժմ էլ բանակից տարկետման համար են այդ անվճար տեղերը: Ես դիմում եմ, որ հանեն այդ կետը , սակայն չեն անում: Անվճար սովորելը կապ չունի բանակում ծառայելու հետ”,-նկատեց Աշոտ Բլեյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ