21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լիտվայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարարին

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասը (նստավայրը՝ ք. Երեւան):

Շնորհավորելով դեսպանին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթելով հաջողություններ՝  փոխարտգործնախարար Մնացականյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։  Հանդիպման ընթացքում անդրադարձ  կատարվեց երկկողմ կապերի զարգացման հեռանկարներին, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաեւ ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին։ Քննարկվեցին  նաեւ առեւտրատնտեսական ու մշակութային կապերի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պետրիկասը նշեց, որ իր գործունեությամբ կփորձի աջակցել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ տարբեր հարթակներում համակողմանի համագործակցության առավել  ընդլայնմանը՝ կարեւորելով նաեւ փոխգործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ