15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գազն այլևս չի թանկանա

Քաղաքացիների, սպառողների վրա գազի սակագնի իջեցման ազդեցությունը կլինի 13 միլիարդ 400 միլիոն դրամ չվճարելը, այսքան քիչ կվճարեն սպառված գազի դիմաց` համեմատած նախորդ սակագնի հետ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը. «Դա մեր չստացված հասույթն է լինելու, հասույթ, որ մենք ստանալու էինք, եթե սակագինը չփոխվեր»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին որոշում կայացվեց իջեցնել գազի սակագինը:

Վերջինս նշեց, որ ընկերությունը միշտ էլ կողմ է եղել ավելի էժան սակագնի, նախկինում էլ փորձել են անել, ուղղակի այս պահը համընկավ նրան, որ կա հնարավորություն Վրաստանի տարածքով գազի տարաnցման գնի նվազեցման համար, ինչից էլ ֆինանսական միջոցներ են ակնկալվում, որ կուղղվի իջեցնելու ՀՀ-ում գազի սակագինը. «Իսկ ինչո՞ւ եղավ այդ հնարավորությունը, 2017 թվականի հունվարի մեկից ավարտվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման վրացական գազատարանցման և ռուսական գազէքսպորտ ընկերության միջև կնքված պայմանագիրը, որտեղ ֆիքսված էր 10 տոկոսը, իսկ մենք փորձում ենք հիմա ավելի քիչ տոկոս վճարել»,-բացատրեց նա: Հ. թադևոսյանը հայտնեց, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց ակնկալում են, որ կլինեն ուշագրավ թվեր:

Սակագնի իջեցմանը նպաստած 2-րդ գործոնն այն է, որ այս նվազեցումը կբերի լրացուցիչ հասույթներ, քանի որ սպառման ծավալները կաճեն: 3-րդ գործոնն էլ այն է, որ ընկերությունը մի շարք ներդրումներ է արել, որի համար վարկեր է ունեցել, իսկ հիմա համեմատաբար թեթև է այդ առումով:

«Այս գործոններով միգուցե կբավարարենք այս ֆինանսական միջոցները, եթե ոչ, այդ ժամանակ Գազպրոպ մայր ընկերությունը, հաշվի առնելով մեր երկրում զարգացման միտումը, համապատսպան մասը կփակի»:

Հարցին, թե  սակագինը չի բարձրանա, նա պատասխանեց, որ ռիսկային ամբողջ դաշտը վերցրել է «Գազպրոմ Արմենիան».  «Եվ թող ոչ մեկի մոտ մտահոգություն չլինի, որ հետագայում հարցեր են առաջանալու դրա վերաբերյալ, այս նվազեցումը երբևէ սպառողի վրա չի լինելու»: Դիտարկմանը, թե եթե չլիներ նոր կառավարության ու վարչապետի հանձնարարականը, որոշումը չէր վերանայվի, Հ. Թադևոսյանն արձագանքեց.

«Չնսեմացնելով կառավարության նախաձեռնությունը` կրկնեմ` մենք դեռ երկար ժամանակ զբաղվում էինք Վրաստանով տարանցման հարցերով, որը 10 տոկոս է, սրա դեմ մենք միշտ պայքարել ենք, կառավարությունը, եթե այսօր ասաց, ու հունվարի 11-ին էլ ավարտվում է պայմանագիրը, սա համընկել է, ինչն, իհարկե, շատ լավ է, միանշանակ, Կառավարությունը նախաձեռնել է, բայց սա մեր ժողովրդի ընդանուր շահերից է գալիս: Մենք հաջողակ ենք այն ժամանակ, երբ բոլորս նույն կերպ ենք մտածում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է առաջիկայում նոր իջեցում լինի, նա արձագանքեց. «Լրացուցիչ գերշահույթ երբեք չենք ստացել, իսկ եթե սպառման տոկոսն ավելի կշատանա, միանշանակ, վստահ եղեք, որ մենք նորից կդիմենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ