Բուդաղյանի զինվորները սիրում են իրենց հրամանատարին. սպասում են արդարության
ԼՂՀ-ի N զորամասի գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով հրազենային վնասվածք է ստացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ, զինվորների կողմից բավական սիրված ու հարգված է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց այն զինվոր Կ. Գ-ը, ով ծառայում է այն զորամասում, որտեղ նա մի քանի ամիս առաջ հրամանատար էր:
”Կարգին մարդ է, ու ամենակարևորը լավ հրամանատար”,-ասաց զինվորը:
Նա պատմեց, որ միայն ինքը չէ, որ այդպիսի վերաբերմունք ունի գնդապետի նկատմամբ, քանի որ հրամանատարը բոլոր զինվորների համար էլ ավագ եղբոր նման է:
Զինվորի ներկայացմամբ` Բուդաղյանի շնորհիվ է նաև, որ իրենց զորամասում հաշտ ու համերաշխ մթնոլորտ է տիրում, քանի որ նա շատ լավ գիտի` ինչպես շփվել զինվորների հետ, ինչպես իսկական զինվոր պատրաստել:
Նա նշեց, որ զորամասում բոլորը տեղյակ են իրենց նախկին հրամանատարի հետ կապված դեպքի մասին, և սպասում են արդար որոշման:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: