25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր բանկերը զգուշավոր են

“2012 թվականին Հայաստանում արձանագրվել է 7,2 տոկոս տնտեսական աճ: Աճն ապահովվել է տնտեսության բոլոր ճյուղերում:Աճը տնտեսության ճյուղերում զուգորդվում է նաև տրանսֆերենտների,գործոնային եկամտի և անվանական աշխատավարձերի աճերով : Նման զարգացումները նպաստել են տնտեսությունում եկամուտների աճին , հետևաբար ձեռնարկությունների և բնակչության ֆինանսական կայունության ամրապնդմանը”,-այս մասին այսօր խոսեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի զարգացման և կայունության վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ կենտրոնական բանկը տարին երկու անգամ հրապարակում է հաշվետվություն ֆինանսական կայունության ցուցանիշների մասին:

 Նա փաստեց, որ ֆինանսական անկայունություն կարող է առաջանալ երեք պայմաններում. “Ներքին տնտեսություն արտաքին տնտեսություն և բուն ֆինանսկան ռիսկեր”:

Ֆինանսիստը տեղեկացրեց. “Սովորաբար ցանկացած ֆինանսական կայունության հետ կապված ռիսկ կապվում է նաև արտաքին աշխարհի հետ,մասնավորապես Եվրոպական երկրները,որտեղ փոխվում ՝է ֆինանսական քաղաքականությունը, և այնտեղ գործող անորոշությունները մեծապես փոխանցվում և ազդում են նաև մեր վրա: Քանի որ վերջին շրջանում Եվրոպական երկրներում մասնավորապես Գերմանիայում կան ֆինանսական անորոշություններ, մենք մեծ աշխատանք ենք կատարում մեր երկրի ֆինանսկան կայունությունը պահելու համար”:

Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը ավելի քան 90 տոկոսով բավարարում միջազգային  ստանդարտներին.”Շատ քիչ երկրներ կան աշխարհում,որոնք բավարարում են այս չափանիշները”,-ասաց Անդրանիկ Գրիգորյանը:

Անդրանիկ Գրիգորյանը պատասխանելով լրագրողների հարցերին տեղեկացրեց,որ այսօր Հայաստանը ունենք բավականին կայուն բանկային համակարգ և գազի և էլեկտրոէներգիայի մոտալուտ թանկացումները չեն կարող քայքայիչ ազդեցություն ունենալ այս համակարգի համար. “Մեր բանկերը բավականին կայուն են և բանկային համակարգում պրոբլեմ հաստատ չկա:Մեր բանկերը նաև  զգուշավոր են”, -հավելեց Անդրանիկ Գրիգորյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ