12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գնդապետ Բուդաղյանի վիճակը ծանր կայուն է

Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա գտնվում է հոսպիտալում, բայց կան դրական միտումներ:

Այս մասին “Ֆեյսբուքյան” իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հակասական տեղեկություններ էին տարածվել Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին: Նա վիրավորվել է կեսգիշերին մոտ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից:

Զինվորականը ստացել էր որովայնի թափանցող վնասվածք, որի արդյունքում լյարդի պատռվածք է առաջացել եւ ներքին արյունահոսություն: Նա վիրահատվել է:

Գնդապետի եղբայր Ավետիք Բուդաղյանը սպանվել է, վիրավորվել է նաեւ մարզպետի թիկնապահը: Հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ