21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թող աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն. Ռիտա Սարգսյանը հուզվեց /վիդեո, ֆոտո/

Հայաստանի առաջին տիկին, “Նվիրիր կյանք” հիմնադրամի նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 1-ին արյան հիվանդություններից տառապող երեխաներին հրավիրել էր միասին նշելու երեխաների տոնը: Հիմնադրամն ստեղծվել է 2009-ի դեկտեմբերին եւ իր առաջ նպատակ է դրել օգնելու օնկոլոգիական, հեմատալոգիական եւ այլ ծանր հիվանդություններից տառապող երեխաներին եւ նրանց ընտանիքներին:

Մինչ օրս բավականին բարերարներ աջակցել են հիմնադրամին, որոնց շնորհիվ էլ հնարավոր եղավ մոտ 5 տասնյակ երեխաների բուժումը:

Միայն այս տարվա ընթացքում “Նվիրիր կյանքը” օգնել է 132 երեխայի, նրանց բուժման համար տրամադրվել է 278 մլն 763 հազար դրամ: 

Այս երեխաների համար հաճախ են կազմակերպվում նման միջոցառումներ: Այսօրվանը հերթականն էր եւ ներկայացվեց Ռիտա Սարգսյանի հեղինակած  “Բարեւ արեւ” երգի տեսահոլովակը: Իրենց ներդրումն են ունեցել ոչ միայն երգիչ-երգչուհիները, այլեւ մտավորականներ, հասարակական գործիչներ:

Ռիտա Սարգսյանն իր խոսքում միայն մեկ շեշտադրում արեց` շնորհակալություն: ՀՀ առաջին տիկինը ելույթի ժամանակ հուզվեց եւ ասաց. “Առողջություն եմ մաղթում բոլոր երեխաներին: Պարտադիր չէ, որ նրանք խոսեն տարբեր օտար լեզուներով, պարտադիր չէ բոլորը լինեն գերազանցիկ, կարեւոր չէ, որ տեքստերը սխալներով են գրում, կարեւորը` նրանք լինեն ողջ եւ առողջ”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ