08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի օրեսնդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նահանգի Սենատը նաեւ կոչ է արել ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին եւս ճանաչել ԼՂՀ-ի ինքնորշման եւ ժողովրդավարական անկախությունը: 

Այս կերպ Լուիզիանան դարձավ ԱՄՆ-ի 4-րդ նահանգը` Մեյնից, Ռոդ Այլենդից եւ Մասաչուսեթսից հետո, որն ընդունեց ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձեւ: 

Ադրբեջանցիները չեն հապաղել արձագանքել ամերիկյան նահանգի քայլին: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւն արդեն հայտարարել է, որ “նահանգի իշխանությունների այդ քայլը սադրիչ է եւ դրանով նրանք նպատակ ունեն վնասել ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացին”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ