ԵԽԽՎ նախագահը չի արձագանքել Լեւոն Զուրաբյանին. բողոքի ակցիա /վիդեո/
Այս պահին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի դիմաց շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքի ակցիան` “ազատություն Տիգրան Առաքելյանին”, “եկել եք ստեղ, որ ինչ անեք”, “Հայաստանն առանց քաղբանտարկյալների” կոչերի ուղեկցությամբ:
Ակցիայի մասնակիցները ցանկանում են “Հայաստանի քաղբանտարկյալների խնդիրը” ներկայացնել ԵԽԽՎ համաժողովի մասնակիցներին: Նիստին մասնակցում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Լեւոր Զուրաբյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարճ զրույցի ընթացքում ինքը տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին ժողովրդի պահանջը եւ քաղբանտարկայլների խնդիրը: Վերջինս ոչ մի կերպ չի արձագանքել պատգամավորին:
Ակցիայի մասնակիցների թվում են նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը: Նրանք պնդում են, որ մինչեւ նիստի ավարտը կանգնելու են “Մարիոթի” դռների մոտ եւ փորձելու են անպայման հանդիպել ԵԽԽՎ պատվիրակության անդամներին: