23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օսկանյանը Քոչարյանի ստեղծած համակարգի զոհ է

 

 

 

 

 

 

 

Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի: Սա անզեն աչքով տեսանելի է:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: “Մարդկային առումով կարեկցում եմ Օսկանյանին` տեսնելով նրա հոգեկան տվայտանքները, բայց որպես պետական գործիչ ` կապված մարտի 1-ի դեպքերին նրա վարքագծով, ասել եմ, որ Օսկանյանը թող իր կաշվի վրա զգա այն, ինչ զգացել ենք մենք 10 տարի շարունակ: Այն համակարգը, որ մեզ է հալածել, ինչ-ինչ պատճառներից ելնելով նրա նկատմամբ հաշվեհարդար է տեսնում: Օսկանյանը զոհ է Քոչարյանի ստեղծած համակարգի` հիշեք Պողոս Պողոսյանին, Կուկուին եւ այլ դեպքեր: Ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, մարդիկ չկալանավորվեցին, 10 զոհերի մեղավորները չբացահայտվեցին”,-ասաց Սուրեն Աբրահամյանը:

Նա նշեց, որ խորհրդարանում հարցի շուրջ քննարկումները ցույց տվեցին ՀՀ պետական կառուցվածքի պերճանքն ու թշվառությունը: Սուրեն Աբրահամյանի խոսքով` այս ողջ գործընթացը մի ռեժիսորի հրաշալի գործ է, սցենար, որը ողջ հասարակական-քաղաքական դաշտի ուշադրությունը կենտրոնացրեց իշխանության ներսում հակասության վրա: Աբրահամյանն այդպես էլ չհստակեցրեց՝ ով է ռեժիսորը: Նրա խոսքով` այսօր ընդդիմությունից որեւէ մեկը չի խոսում եւ կենտրոնում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն են :

“Քոչարյանի քնքուշ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ մարդիկ, որոնք նույնիսկ դժգոհ են Սերժ Սարգսյանից, ասելու են` չարիքի փոքրագույնը սա է”,-հայտարարեց նա ու  հավելեց . “Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի եւ սցենարիստին հաջողվի այս տեմպը պահել, Սերժ Սարգսյանը անցնցում կվերադառնա”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ