Եթե դատավորն իմանա` էլ ով է կանգնած թիկունքում`
Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը խոսելով դատական համակարգում տիրող անիրավական որոշումների մասին, մասնավորապես ասաց, որ դատավորներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ` թե ով ում բարեկամն է:
Այսպես, 2008թ-ից քննվում է Անահիտ Հարությունովայի հայցը: Հայցի առարկան ամուսնալուծությունն է, որին հետեւում է սեփականության իրավունքի հարցը: Հարությունովայի հայցը չի բավարարվում, քանի որ դատարանը որոշում կայացրել է Ռադիշչեւի փողոցի բնակարանի հիմքով: Սակայն թաղապետարանը դատարանին պաշտոնապես գրությամբ տեղեկացրել է, որ Երեւանում Ռադիշչեւի փողոցի թիվ 1,2 շենք չկա, եւ 15 տարի է, որ այդ փողոցը վերանվանվել է Էմիրնսկու փողոց:
Անահիտ Հարությունովայի հայցի մյուս կողմը դատավորներից մեկի ազգականն է, ինչը գործը քննող դատավորների համար “անհաղթահարելի խոչընդոտ” է դարձել: Բնականաբար, պետք է շրջանցվի օրենքը:
Henaran.am-ի տեղեկություններով, Անահիտ Հարությունովան բավական ազդեցիկ պաշտոնյայի մտերիմ ազգականն է, պարզապես վերջինս չի ցանականում միջամտել դատական պրոցեսին:
Մենք հետեւելու ենք դատական այս գործընթացին եւ առաջիկայում այլ մանրամասների կանդրադառնանք: