20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Պատժամիջոցները հստակ նշված են»

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը  լիահույս է՝ մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումն արդյունավետ մեխանիզմ կդառնա: Այսօր վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց՝  եթե պետական պաշտոնյայի կողմից հայտարարագրված գույքի ավելացումը չունի տրամաբանական բացատրություն, ապա պաշտոնյան պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների:

«Պատժամիջոցները հստակ նշված են, քանի որ մարմինները պարտավոր են իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարություն։ Սա գործուն մեխանիզմ է և այլ երկրներում աշխատել է»,- ասաց փոխվարչապետը։

Հարցին, թե ինչո՞ւ օրենքը չունի հետադարձ ուժ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ դա իրավական հարց է: «Մենք խնդիրը նախաձեռնել ենք ու ներկայացրել: Եթե դուք հույս չունեք, որ այն կգործի, մենք հույս ունենք»,- ասաց նա։

Հարցին՝ անշարժ գույքի վրա ինչո՞ւ չկիրառվեց շքեղության հարկ, Գաբրիելյանը պատասխանեց, թե շքեղություն ասվածը հարաբերական է և շարունակեց. «Հիմա մենք աշխատում ենք գույքահարկի վրա և կներկայացնենք մոտակա ամիսներին: Ամեն դեպքում, մինչև ընտրություններ պետք է ներկայացնենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են բարձրացմանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ