24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում. ԵԽԽՎ նախագահ

Այսօր` մայիսի 31-ին Երևանում մեկնարկած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը շնորհավորեց Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա արտաքին գործերի նախարարությանը մաղթեց արդյունավետ գործունեություն նախագահության վեց ամսվա ընթացքում:

Մինյոնը կարևորեց այն մարտահրավերները, որոնք առնաձնացրել է Հայաստանը: Դրանք են այլատյացությունը, ռասիզմը և անհանդուրժողականությունը: 

Պարոն Մինյոնը տեղեկացրեց, որ ինքը եղել է նաև Բաքվում ու Թբիլիսիում և բավական ոգևորված է Անդրկովկասի երեք երկրների պատրաստակամությամբ համագործակցել եվրոպական կայռույցների հետ: ԵԽԽՎ նախագահն ընդգծեց, որ այս երկրները մեծ առաջընթացի են հասել ժողովրդավարական հասարակություններ ձևավորելու գործում, սակայն անելիքներ դեռ կան:ԵԽԽՎ նախագահը շեշտեց, որ որևէ մեկին հիմա գնահատականներ չի ցանկանում տալ, լավ կամ վատ աշակերտ անվանել:

Մինյոնն ասաց, որ ԵՎրոպայի խորհրդի դերն այս տարածաշրջանում մեծ է և նրա ունեն անդրկովկասյան երկրները, իրենք էլ փոխադարձաբար ունեն նրանց քաղաքական աջակցության կարիքը:

Անդարադառնալով ԼՂՀ հիմնախնդրին՝ Մինյոնը կրկնեց երեկ հնչեցրած իր միտքը` ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում և մադրիդյան սկզբունքների հիման վրա: ԵԽԽՎ նախագահը խոստացավջանք չխնայել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ