27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շարմազանովը հիշեց Էքզյուպերիին /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ  հերթական նիստը: Այն վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ-ականները նիստի ընթացքում  քննարկել եւ ամփոփել են  ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքների արդյունքները, վերահաստատել են, որ զինառայողների ապահովագրավճարներին վերաբերող օրինագիծը 102 ձայնով քվեարկվելը շատ կարեւոր էր: Այս մասին նիստից հետո ՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սա խոսում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը կոնսոլիդացված են  եւ շատերը կարեւորում են, որ թիվ մեկ խնդիրը անվտանգության ամրապնդում է: Այս նախաձեռնությունը վերկուսակցական է: Էվեարկությունը ցույց տվեց, որ մեր քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը այս հարցում ունի նույն տեսակետն, ինչ իշխանությունը: Ինչպես էքզուպերին կասեր՝ անվտանգության ու բանակաշինության հարցերում մենք նայում ենք նույն ուղղությամբ»,-  նշեց Շարմազանովը:

ՀՀԿ-ականները նիստի ընթացքում անդրադարձել են նաև  նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ-ի հերթական համագումարին:  Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝  Հայաստանի քաղաքական կուսակցություններից 10-ին արդեն հրավեր ուղարկվել է, սակայն դժվարացավ անհատապես թվել այդ ուժերին:

«Կուսակցության նախագահը վերընտրվելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցության շարքերի պահանջը եւ ցնակությունն է դա: ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է: Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ