25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանն հստակեցրեց՝ ինչու Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթաժողովին

”Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմներ կգտնվեն, իսկ պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի իրավիճակը մեղմելու համար՝ հատկապես սոցիալապես անապահով խավերի համար”,-այսօր ասուլիսում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` խոսելով գազի թանկացման մասին: Նա ուշադրություն հրավիրեց այլ երկրների գազի գների վրա` նշելով, որ դրանք վերջին հինգ տարիների ընթացքում աճել են, իսկ Հայաստանում` գազի գինը չի բարձրացել:

Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ չեն ավարտվել, և հիմա քննարկումների փուլն է ընթանում:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և մոսկվայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հայտարարություններին` կողմնորոշվել դեպի ՌԴ-ը, ապա Բաղդասարյանն ասաց. 

”Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ փայլուն, դրական: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կա Ռուսաստանի և Հայաստանի միջև”:

ԱԱԽ քարտուղարն անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀԱԿՊ նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովին չմասնակցելուն: 

”Հայաստանի նախագահի՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստին չմասնակցելու որոշման մասին ժամանակին հաղորդվել էր”,-ասաց նա` նկատելով, որ գագաթաժողովը ոչ պաշտոնական էր և դրան չէր մասնակցել նաև Բելառուսի նախագահը: Բացի այդ` նա շեշտեց, որ այդ օրերին ազգային տոն էր և եթե նախագահը մասնակցեր, ապա հակառակ շահարկումները կլինեին այստեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ