16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

“Իդեալի” տերերի դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ

Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնելու խայտառակ իրողությունը :

Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա  լիովին նորմալ, ադեկվատ և ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ “Իդեալ” խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ:

Ցավում ենք, որ մեր երկրում հարցեր լուծելու համար դեռևս օգտագործվում են խորհրդային “լավագույն” տարիներին բնորոշ մեթոդները: Պահանջում ենք շտապ դուրս գրել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանից՝ միաժամանակ կոչ անելով լրագրողներին և իրավապաշտպաններին պահանջել հանդիպում տիկին Նազարեթյանի հետ և համոզվել մեր հայտարարության իսկության մեջ:
 

Երևանի Կոմիտաս 56 շենքի 39 բնակիչներ

Լուսանկարը` epress.am-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ