25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը հասե՞լ է նպատակին /վիդեո/

Այսօր ԱԺ-ի հատուկ նիստում քննարկվում է  2012 թվականի բյուջեի կատարողականը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց քննարկվող կատարողական բյուջեի հիմնական գաղափարախոսությունը: Նա առաջին հերթին անդրադարձավ մակրոտնտեսական միջավայրի տարեվերջյան ցուցանիշներին: Վարչապետը նշեց, որ փաստացի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության նախորդ տարվա ծրագիրը արդարացում է ապրել, քանի որ գործընկեր երկրներում ի տարբերություն մեր երկրի` գրանցվել է տնտեսական ոչ բարձր աճ : Հայաստանում ընդհանուր առմամբ  7,2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: “2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք հասել ենք մեր առաջ դրած նպատակներին”,-հայտարարեց Սարգսյանը:

Վարչապետը ներկայացրեց տվյալներ տնտեսության բոլոր ոլորտներից, որոնց համաձայն` չնայած բազմաթիվ երկրներում մետաղի թանկացմանը Հայաստանում հանքագործական արդյունաբերությունը նույնպես բարգավաճել է և բարձր ցուցանիշներ ապահովել. “Հայաստանում տեղի է ունենում տնտեսական դիվերսիֆիկացիա, որը նպաստում է տնտեսության զարգացմանը”,-փաստեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանում էական փոփոխություններ են արձանագրվել բուսաբուծության, անասնապահության և այլ բնագավառներում, բարելավվել են ճանապարհները, ոռոգման համակարգում նույնպես զգալի առաջընթաց և արված աշխատանք է արձանագրվել:

Գյուղացիների աշխատանքը խրախուսելու և նրանց հոգսը թեթևացնելու նպատակով տրվել են վարկեր մատչելի՝ 8 ից 10 տոկոս տոկասադրույքով: Բավականին արդյունավետ պայմանագրով գյուղացիներին տրվել է նաև բարձր արդյունավետություն ապահովող ցորենի սերմացու,  պարկը ընդամենը 6 հազար դրամով ազոտական պարարտանյութ, ինչպես նաև դիզվառելիք: Գյուղատնտեսության արտադրման համախառն ներքին արդյունքում 2009 թվականից հետո արձանագրվել է 19 տոկոս աճ:  Ծառայությունների համախառն ներքին արդյունքում գրանցվել է 40 տոկոս աճի ցուցանիշ:

Այսպիսով, վարչապետի ներկայացրած բոլոր տվյալները ու ցուցանիշները տնտեսության տարբեր բնագավառներում 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ