«Աստղային հիվանդությամբ տառապում են նրանք, ովքեր աստղ լինելուց շատ հեռու են»
Դերասանուհի Արմինե Պողոսյանը համոզված է՝ հայկական շոու-բիզնեսում աստղային հիվանդությամբ տառապում են հիմնականում նրանք, ովքեր աստղ լինելուց շատ հեռու են, իսկ իսկական արտիստին պետք է խորթ լինեն մեծամտությունն ու իրեն մյուսներից վեր դասելու մոլուցքը։
Այս և նմանատիպ հետաքրքիր հարցերի վերաբերյալ Henaran.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ։
-Արմինե՛, Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի դերասանը:
-Ըստ իս՝ իսկական դերասանը պետք է լինի բազմակողմանի զարգացած, շփման մեջ հաճելի մարդ և, իհարկե, տաղանդի հետ մեկտեղ՝ օժտված լինի աշխատասիրությամբ։
-Ի՞նչ եք կարծում, ո՞ր հատկանիշների համար են մարդիկ Ձեզ սիրում ու գնահատում:
-Գնահատում են իմ արվսետը, իմ կերտած դերերը, իսկ մարդկային տեսակետից՝ իմ անկեղծությունը, նվիրվածությունը։
-Մարդու մեջ բնավորության ո՞ր գիծը կարող է վանել Ձեզ:
-Ստախոսությունը։ Ինձ հունից հանում է այն, երբ նայում են աչքերիդ և ստում են։
-Հայ և համաշխարհային գրականությունից ո՞ր հեղինակներին կառանձնացնեիք:
-Սիրում եմ Սունդուկյան, Տերյան, Պարույր Սևակ, Շիրազ, Սարոյան, Մանյե, Շեքսպիր։
-Կա՞ն դերեր, կերպարներ, որոնք կերտելիս որոշակի դժվրարություններ եք գզում, ուստի խուսափում եք այդպիսի դերերից:
-Դերեր կերտելիս դժվարություններ, իհարկե, ունեցել եմ, սակայն գերթե երբեք չեմ հրաժարվել։
-Կա՞ն մարդիկ, ովքեր մասնագիտությամբ դերասան չեն, բայց խաղում են թատրոնում և կինոյում: Ի՞նչ կարծիք ունեք այս երևույթի վերաբերյալ:
-Վստահեցնում եմ Ձեզ, որ թատրոնում բոլորը պրոֆեսիոնալ են, իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա ցավով եմ ասում, որ այսօր միջակ դերասանական խաղը, ոչ պրոֆեսիոնալիզմը գերիշխող է այտնեղ։ Այսօր դերասանական փորձ չունեցող յուրաքանչյուր երկրորդ մարդ ֆիլմերում դեր ունի և իրեն կոչում է «աստղ»։ Իսկ պրոֆեսիոնալ դրեասան այսօր քիչ կտեսնես սերիալներում։ Շատ կուզեի, որ մեր ռեժիսյորները չընկնեին էժանագին սերիալներ նկարելու հետևից։
-Մեր օրերում դերասանի աշխատանքն ըստ արժանվույն գնահատվու՞մ է:
-Այո՛։ Թատրոններում հանդիսատեսի թվի աճը նկատելիորեն է, ինչը նշնակում է, որ մարդիկ անտարբեր չեն մեր արվեստի նկատմամբ։
-Ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին, ովքեր տառապում են «աստղային հիվանդությամբ»: Եղե՞լ են դեպքեր, որ Ձեզ ասեն, թե նման «ախտանիշներ» են նկատում Ձեզ մոտ:
-Հայկական շոու-բիզնեսում աստղային հիվանդությամբ տառապում են հիմնականում նրանք, ովքեր աստղ լինելուց շատ հեռու են։ Բարեբախտաբար, այդպիսի ախտանիշներ չեմ նկատել ինձ մոտ, և ինձ թվում է՝ հանդիսատեսը նույնպես չի նկատել։
-Կա՞ ինչ-որ սկզբունք, որը երբեք չեք խախտի:
-Այո՛․ միշտ նվաիրված մնալ ինձ սիրելի և մտերիմ մարդկանց։
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը