11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Գերմանիան երկարացրել է իր զորախմբի գործունեության ժամկետը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում

Գերմանիայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում երկարաձգվել է Թուրքիայի Ադանա  նահանգում տեղակայված և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական զորախմբի գործունեության ժամկետը:

Խորհրդարանի նոր որոշմամբ` 250 հոգանոց զինվորական անձնակազմը և 6 «Տորնադո» ռազմական ինքնաթիռները կշարունակեն ծառայությունը Ինջիրլիքի ռազմաբազայում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հունիսին Գերմանիայի բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո 2 երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան Բունդեսթագի պատգամավորներին չէր թույլատրել այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին, ինչն ավելի էր մեծացրել փոխադարձ լարվածությունը: Դրանից հետո Գերմանիայի քաղաքական շրջանակներում հաճախակիացան «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում Ինջիրլիքում տեղակայված գերմանական զորակազմի այնտեղից դուրս բերման մասին խոսակցությունները: Սակայն ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը ռազմաբազայում 60 մլն եվրո ներդրում կատարելու պայմանով համաձայնության էր եկել Թուրքիայի կառավարության հետ ու քաղաքական պաշտոնյաների համար զորակազմին այցելելու թույլտվություն ստացել:

Բունդեսթագում գերմանական զորակազմի՝ Ինջիրլիքում գտնվելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննարկման ժամանակ երկարաձգմանը կտրուկ դեմ են արտահայտվել «Ձախերի» ու «Կանաչների» կուսակցությունների խմբակցությունները:

Բանաձևը հնարավոր է եղել ընդունել միայն կոալիցիոն «Քրիստոնեական միություն» և «Սոցիալ դեմոկրատական» գերակշռող ձայների շնորհիվ:

Նույն որոշմամբ Բունդեսթագը հավանություն է տվել նաև Ինջիրլիքի ռազմաբազա «AWACS» ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մասին ՆԱՏՕ-ի պահանջին:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ