22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Որեւէ հանրապետություն չի կարելի կապել այս կամ այն ուժի հետ. Աշոտյան /վիդեո/

“Առաջին Հանրապետությունը փրկեց հային ֆիզիկական ոչնչացումից եւ վերադարձրեց իր հպարտությունը, ինքնությունը: Որեւէ մի հանրապետություն չի կարելի կապել այս կամ այն ուժի հետ”,-անդրադառնալով Մայիսի 28-ի հետ խորհրդին Սարդարապատում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

“Առաջին հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե Հայ հեղափոխական դաշնակցությանը, երկրորդ հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե կոմունիստական կուսակցությանը, երրորդ հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե Հայոց Համազգային շարժմանը կամ Հանրապետականինը:

Մեծագույն դասը, որ պետք է սերտենք, վերհիշելով Արամ Մանուկյանի խոսքերը կասեմ` պետք է ապավինենք միայն մեզ` թե դրսում, եւ թե ներսում, որեւէ մեկը մեր խնդիրները չի լուծելու: Կարող ենք լինել շատ բազմազան, խայտաբղետ, այլ կարծիքների մեջ իրարամերժ, բայց ոչ ազգային անվտանգության հարցում”,-մասնավորապես նշեց նախարարը:

Նրա խոսքը ամբողջությամբ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ