Սկսած շտաբի պետից պատասխանատվության կենթարկվեն/վիդեո/
“Ընտանիքից սկսած յուրաքանչյուրը պատասխանատու է բանակի որակի համար: Բանակի որակի վրա ինքնըստիքյան անդրադառնում է նաև ոչ միայն սպայական կազմի, այլև զինվորների անձնական` միջանձնային փոխհարաբերությունները”,-այսօր Henaran.am-ի հետ իր մտահոգությունները կիսեց պաշտպանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք սպայական կազմը այսօր կադրային փոփոխությունների կարիք ունի, չէ որ վերջին շրջանում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել: Հատկապես զայրույթի մեծ ալիք բարձրացրեց Նոյեմբերյանի զորամասի զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունը:
“ Վեց ամիս ես ուսումնասիրել եմ այդ գունդը, այդ գունդը դիրքերի ամրապնդումից սկսած ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր չի տվել: Այս միջանձնային միջադեպը գնդին որոշ աստիճանով ետ մղեց: Այսինքն՝ սկսած շտաբի պետից պատասխանատվության կենթարկվեն: Քանի որ նախ և առաջ տեղի է ունեցել “ կառաուլի” գործնեության խախտում”:
Աստվածատուր Պետրոսյանը գտնում է, որ մեկ կամ երկու անձի սխալի հետևանքով հաճախ պատասխան է տալիս ամբողջ կառույցը:
“Օգտագործելով ինչ որ գողական օրենքներ՝ բանակ եկած զինվորը գցում է բանակի պատիվը:Ոնց որ բանտում զոն նայողները, քաղաքում շրջաններ նայողները…”:
Փորձառու զինվորական գործչի դիտարկմամբ՝ ամբողջ համակարգն ունի իր մեղքի բաժինը.”Ոնց որ որոշ հոգևորականների պարագայում` գիշերն աղոթում են, առավոտը հանցագործություն են գործում”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: