25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Այսպիսի պայծառ օր չխոսենք մանրուքներից. Հայրիկյանը դեռ կբուժվի /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրատվամիջոցների ներկյացուցիչներին և ԱԻՄ-ականներին հանդիպման էր հրավիրել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Հայրիկյանը նախ համբուրեց հավաքված երեխաներին, ողջունեց իր կուսակիցներին, ապա զրուցեց լրագրողների հետ:

Նա հայտարարեց, որ մայիսի 28-ն, որպես տոն, ՀՀ-ում վերականգնվել է իրենց նախաձեռնությամբ 1988 թ-ի հունվարին: ”ԱԻՄ-ը որոշեց վերականգնել այս տոնի հրապարակային նշումը, ինձ կալանավորեցին և այդ գործն իրականացրեց ԱԻՄ-ի ղեկավարությունն իմ բացակայության պայմաններում:

Հետո քաղաքական կյանքին տիրացած ՀՀՇ-ականները դրսևորելով բացառիկ սակավամտություն` այս օրը կոչեցին առաջին հանրապետության օր, սակայն 1918 թ-ին հայ ժողովուրդը պայքարում էր ազգային պետականության համար”,-ասաց Հայրիկյանը` հավելելով, որ տոնին պետք է ճիշտ անունը տան: Այնուհանդերձ, Հայրիկյանը շնորհավորեց բոլորին տոնի կապակցությամբ:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին ինչպես է իրեն զգում նախագահի մահափորձի ենթարկված թեկնածուն, արդյոք ամբողջությամբ ապաքինվել է, գոհ է հունվարի 31-ի գիշերը իր դեմ կատարված մահափորձի գործով դատավարության ընթացքից, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց.

”Այսպիսի պայծառ օր չխոսենք մանրուքներից: Չենք շեղվում: Ամենայն բարիք”: Հայրիկյանը հավելեց, որ դեռ երկար բուժվելու է:

Հրապարակից ԱԻՄ-ականները շարժվեցին դեպի ազգային-ազատագրական շարժման նվիրյալ Արամ Մանուկյանի, ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի և ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ