21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կամ եղբայր եք, կամ ոչ. ՌԴ-ն ու Հայաստանը

Այսօր քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկումների ժամանակ համացանցի օգտատերեը հնավարություն ունեին հարց ուղղել մոսկայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին:

Հարցերից մեկը վերաբերում էր Մաքսային միությանը: Նախքան հարցին պատասխանելը ներկա քաղաքագետները դիտարկում արեցին, թե Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության երկրների հետ: Ի պատասխան սրա՝ Կուրղինյանն ասաց. ՛՛Ամեն ինչ էլ կլինի, սիրով ու եղբայրությամբ սահմաններ էլ կլինեն՛՛: 

Մեկ այլ օգտատիրոջ հարցն էր՝ Եվրոպա, թե Ռուսաստան: Կուրղինյանն այսպես պատասխանեց. 

՛՛Շատ են խոսում դեպի Եվրոպա ընտրությունից։ Ենթադրենք երկու ընտրություն կա, ձեր աղջիկը ՛՛հոթելում՛՛ հավաքարար պետք է լինի կամ բժիշկ. ձեր ընտրությունը ո՞րն է՛՛: 

Իսկ երբ քննարկման ավարտին մի կին խնդրեց ավելի պարզ խոսել, Կուրղիանյանն ասաց, որ ավելի պարզ քաղաքականություն պետք է վարել.

՛՛Կամ եղբայր եք, կամ ոչ՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ