15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բացեք աչքներդ, պետք չէ կրկնել Ասադի ու Քադաֆիի սխալները. Ս. Կուրղինյան

՛՛Սուննիական իսլամիզմի ռազմավարական ծայրահեղական միությունը միանգամայն ակնհայտ է:  Ամեն տարածաշրջանում էլ կա դրա ապացույցը, օրինակ՝  Իրանը: Ժամանակն է վերջապես տեսնելու, որ Թալիբանը և ՛՛Ալ Կաիդան՛՛ ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներն են՛՛,-այսօր Քաղաքագետների միությունում քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը: 

Վերջինս շեշտեց, որ հարկ է մշտապես հիշել, որ Ասադի ու Քադաֆիի սխալները:

՛՛Բացեք աչքներդ, պետք չէ կրկնել Ասադի ու Քադաֆիի սխալները: Նրանք էլ էին հավատում, որ Արևմուտքը կսատարի արմատական իսլամիստներին՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ այժմ սուննիներին աջակցում է նաև Իսրայելը:

՛՛Ահա թե ինչպիսին է ճնշման դերը: Իսկ ճնշումը կապված է այն բանի հետ, որ համաշխարհային կարգուկանոնի համար ԱՄՆ-ի ուժերը չբավարարեցին և 2003-ին նրանք խոստովանեցին այդ ուսմունքի ձախողումը: Այժմ  համաշխարհային անկարգության ուժեր են մշակվում՛՛,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ