14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սարդարապատը ոտքի է կանգնելու՝ հանդիպելու են նախագահին /վիդեո/

“43 տարի էս գյուղում բրիգադիր եմ աշխատել և չեմ տեսել նման կարկտահարություն: Արդեն հունիս ամիսնա, ժողովուրդը ինչ էլ դնի նորմալ բերք չի ստանա, անդունդի եզրն են խեղճ գյուղացիք”,-Henaran.am-ին պատմեց  84 ամյա   Շենավանցի Ռաֆիկ Ղուկասյանը:

Գյուղացիները պատմում են, որ գյուղը իր առատ ու շեն բերքի պատճառով է ստացել իր ` Շենավան անունը:

Գյուղը 3 000-ից ավելի բնակչություն ունի, բայց ապրուստ հոգալու ոչ մի միջոց:

Գյուղացիները Henaran.am-ին ասացին, որ պատրաստվում են հանդիպել երկրի նախագահին: “Ոտքի ենք կանգնելու, մեր պահանջները ներկայացնենք”,-ասացին նրանք:

Հովհաննես Սիմոնյանը թափ է տալիս ծառները ու ասում,” Ինձ ուրիշի միլիոնները պետք չեն: Ամսի 28-ին սաղս հլնելու ենք ` ոտի,թող  որոշի, փող էլ չկա Ռուսաստան գնամ, թող անտոկոս փող տա յոլա գնանք մյուս տարի տանք”,-բացատրեց նա:

Շենավանցիների բողոքի մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ