21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայի վարչապետը Թրամփին ուղղված կոչով է հանդես եկել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընտրվելու կապակցությամբ:

Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետը իր շնորհավորական ուղերձում միաժամանակ նորընտիր նախագահին ուղղված կոչով է հանդես եկել:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝  Յըլդըրըմը կոչ է արել Թրամփին արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող  իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ  Ֆեթհուլլահ Գյուլենին:  Վարչապետը նշել, որ Գյուլենի արտահանձնումը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի:

«ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենին վայրկյան առաջ մեր երկրին արտահանձնելու վերաբերյալ նորընտիր նախագահին ուղղված ուղիղ կոչով եմ հանդես գալիս: Ամերիկացի և թուրք ժողովուրդների պատմական բարեկամությանը սպառնացող այս ահաբեկչական կազմակերպության պարագլխին հնարավորինս շուտ մեզ արտահանձնելու դեպքում, վստահ եմ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ կբացվի»,- ասել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով Դոնալդ Թրամփը, ստանալով  ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայները (անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում), հաղթել է իր հակառակորդ Հիլարի Քլինթոնին և դարձել ԱՄՆ 45-րդ նախագահը:

Նշենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրում են  Ֆեթուլլահ Գյուլենին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ