Վոլոչկովան կրկին մերկացավ. այս անգամ Թայլանդում /ֆոտո/
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, որի տունը վերջերս կողոպտել էին, մեկնել է Թայլանդ` իր նոր սիրելիի` Բախտիյար Սալիմովի հետ: Նաստյան որոշել է կրկնել իր “մալդիվյան ֆոտոսեսիայի” հաջողությունը եւ համացանցում տեղադրել է իր հանգստի հերթական ֆոտոալբոմը:
Լուսանկարներում պարուհու սիրելին չի երեւում, սակայն Վոլոչկովան հանդես է գալիս իր ողջ հմայքով: Լուսանկարների մեկնաբանություններում շատերը քննադատում են պարուհու կազմվածքը` նշելով, որ նա շատ է գիրացել եւ առաջվա շքեղ տեսքը չունի: Սակայն Վոլոչկովան անտեսում է նման խոսակցությունները եւ շարունակում տեղադրել իր լուսանկարները: