Ալեքսան Պետրոսյանը 400 հազար դոլարի վնաս է կրել
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից հետաքրքրվեցին թե ՛՛Մապ՛՛ գործարանն էլ է գումար հատկացնելու Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների համար բացված հիմնադրամ:
Նա պատասխանեց, որ գործարանն անպայման գումար հատկացնելու է, սակայն քանի որ ինքը չէ գործարանի տնօրենը, չգիտի գումարի չափը:
Պետրոսյանը նաև հայտնեց, որ իր հողատարածքները ևս վնասվել են:
Վնասվել է 700 հեկտար, հազար տոննա խաղող, որը կազմում է մոտ չորս հարյուր հազար դոլլար:
Հարցին, թե հիմնադրամից ինքն է գումար վերցնելու նա պատասխանեց. ՛՛Իհարկե, ոչ, ինչպես կարող եմ վերցնել՛՛: