Ի՞նչ կանի Րաֆֆին, երբ վերադառնա
”Ես չեմ կարող ասել, պայքարի առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ինքն է որոշելու”,-Henaran.am-ի հարցին, թե ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ԱՄՆ-ից վերադառնալով հետո պայքարը շարունակվելու է, պատասխանեց կուսակցության անդամ Ստեփան Աաֆարյանը:
”Պայքարը շարունակվում է, ամեն մեկս մեր մակարդակում անում ենք, մենք վեց հոգի մտնելու ենք ավագանի, և մեր պայքարն այնտեղ է շարունակվելու, իմ պատկերացումը սա է, իսկ թե ավելին ինչ է պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ` ինքը սրա մասի կխոսի”,-հավելեց նա:
Հարցին, թե համաձայն է, որ Հովհաննիսյանի խոսքով` փետրվարի 18-ի հայ ժողովրդի հաղթանակի ալիքը մարել է, Սաֆարյանը պատասխանեց.
”Դե իհարկե, չեմ կարող համեմատել այսօրվա իրավիճակն այն իրավիճակի հետ, որ մենք ունեինք փետվարի 18-ից օրեր անց”: Սակայն Սաֆարյանը չգիտի` որքանով է դա ժամանակավոր կամ հիմնական:
Իսկ ում սխալն է դա, Սաֆարյանի խոսքով` ”Մեղավոր ենք բոլորս, ամեն մեկս մի ձևի մեղավոր ենք, չեմ ասի, թե դա լիդերի մեղքն է: Ամեն մեկն իր մեղքի բաժինն ունի քաղաքական կուսակցություններն իրենցը, միգուցե լիդերի սխալները, միգուցե ամեն մեկս մեր սխալներն ունենք”: