Դու պատռեցիր իմ խլությունը
Ես ուշ սիրեցի Քեզ, ո՜վ Գեղեցկություն, այդքա՜ն հին և այդքա՜ն նոր, ուշ սիրեցի Քեզ: Ահա Դու իմ մեջ էիր, իսկ ես դրսում էի և այնտեղ փնտրում էի Քեզ. ես՝ այլանդակս գլխապատառ նետվեցի Քո ստեղծած բարեձևության մեջ: Դու ինձ հետ էիր, սակայն ես Քեզ հետ չէի… Դու կանչեցիր ինձ և գոռացիր ու պատռեցիր իմ խլությունը: Դու փայլատակեցիր, շողշողացիր և վռնդեցիր իմ կուրությունը: Դու տարածեցիր Քո անուշահոտությունը, ես ներշնչեցի և շնչահեղձ եմ լինում առանց Քեզ: Ես ճաշակեցի Քեզ, և անոթի ու ծարավի եմ Քեզ: Դու դիպար ինձ, և ես բռնկվեցի Քո խաղաղության ցանկությամբ:
Օգոստինոս Երանելի, «Խոստովանություններ»