06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ըստ ամերիկյան The Times-ի՝ Ռուսաստանը պլանավորում է միջուկային մարտագլխիկ տեղակայել «տիեզերական Պերլ Հարբորի» ուղեծրում․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ըստ ամերիկյան The Times-ի՝ Ռուսաստանը պլանավորում է միջուկային մարտագլխիկ տեղակայել «տիեզերական Պերլ Հարբորի» ուղեծրում:
ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ տեղակայելու պարագայում՝ ՌԴ-ն կարող է այն պայթեցնելիս անջատել մինչև 10,000 արբանյակ: Այսինքն՝ տիեզերքում առկա բոլոր արբանյակների շուրջ 80%-ը:
Ռուսաստանի կողմից «տիեզերական Պերլ Հարբոր» ստեղծելու նպատակով ուղեծրում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունը լուրջ մտահոգության աղբյուր է դարձել: Տիեզերքում հնարավոր միջուկային պայթյունը կարող է ոչնչացնել մեծաթիվ արբանյակների միասնական համակարգերը, ինչն ամբողջ աշխարհում կհանգեցնի ռազմական հետախուզության, կապի, ինտերնետի և GPS նավիգացիոն համակարգի անվերականգնելի խափանումներ:
Դատելով վաշինգտոնյան արձագանքներից՝  ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ