06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի իր մտասևեռված գաղափարներն ու «տեսությունները» դառնան ողջ ազգի սեփականությունը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ  Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամեն անգամ, երբ նայում եմ օրվա կառավարողների կրծքին փակցված քարտեզի տնազին, միանգամից մտովի տեղափոխվում եմ անցյալ դարի 60–70-ականներ ու հիշում, թե ինչպես էին թաղման արարողության ժամանակ մարդիկ իրենց կրծքին կրում մահացած հարազատի լուսանկարը՝ այդպես ցույց տալով շրջապատին, որ հենց իրենք են հանգուցյալի ամենամտերիմը՝ սգավորը։

Հիմա իմ մոտ շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ Փաշինյանը, դռնեդուռ ընկած, փորձում է իր սիրելի խորհրդանիշը փակցնել ողջ ազգի կրծքին՝ թերևս այդ կերպ մարդկանց հասկացնելով, որ տեղի ուենցած ողբերգության  մեջ մեղավոր է նաև հավաքական հայը, քանի որ հանդուրժում է իր նմանին։
Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի իր մտասևեռված գաղափարներն ու «տեսությունները» դառնան ողջ ազգի սեփականությունը։ Թերևս կրկնվեմ, բայց ևս մեկ անգամ փաստեմ, որ նա իրեն դրել է Աթաթուրքի տեղը և փորձում է հայ ազգի համար նոր գաղափարախոսական մոդել ձևավորել՝ մոռանալով, որ ժամանակին հայտարարում էր, թե «ես -իզմեր չունեմ» »։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ