08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լկտիության գագաթնակետն է,երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին  անվանում է «շուն ու շանգյալ»։
Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։
Զգալով իրեն սպասվող ֆիասկոն՝ Փաշինյանը նշում է.« ես չեմ կարա հավատամ,կներեք ,հազար ներողություն,եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ,կարողա Ուժեղ Հայաստանը,Հայաստան դաշինքը,ուժեղ ՀՀԿ-ն,Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան,նշանակումա ես իմ մտքով անցկացնեմ,որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա ,որ կարա իրանց օգտին քվեարկի»։
Հասկանու՞մ եք…ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին բառացի անվանում է «շուն ու շանգյալ»։
Կապիտուլյանտն իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիեւի ճամփով է գնում։
Ալիեւն աշխարհի  հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում,Նիկոլն ՝ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ»։
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։
Ժամանակը բոլորին որ տեղն է դնելու։
Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք թե ով է «շուն ու շանգյալ» »:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ