20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը երբեք չի փայլել իր կոռեկտությամբ

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադառնալով գազի սակագնի բարձրացման վերջին օրերին ամենաքննարկվող թեմային՝ բնակչությանը  կոչ արեց չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ և պայքարել:

Նրա դիտարկմամբ պարզ չէ, թե որտեղից է գոյանալու սուբսիդավորման գումարը. “Ես համոզված եմ որ այդ գումարը ի վերջո ժողովրդի քթից է բերվելու և ի վերջո էլի ժողովուրդն է դառնալու քավության նոխազը”:

Իշխանությունը նպատակային ցույց է տվել 67 տոկոս, որպեսզի հետո ցույց տա, որ ինքը գործողություններ շնորհիվ այդ թիվը իջեցրել և դարձրել է  18 տոկոս:

“Ինչու իշխանությունները չեն փորձում “ՀայՌուսգազարդի” վրա ճնշումներ գործադրել և ասել ամոթ է դա անմարդկային է,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ երկրի վիճակը օրհասական է և համաժողովրդական շարժման կարիք է զգացվում.”Եթե ժողովուրդը այս ամենը ընդվզման ձևով չի արտահայտելու ուրեմն արժանի է այս իշխանություններին: Իշխանությունները լավ գիտեն ժողովրդի հոգեբանությունը և ճիշտ ռազմավարություն են ընտրել նրանց համոզելու համար”,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Լյուդմիլա Սարգսյանը ժողովրդի պասիվությունն էլ է փորձում հասկանալ.”Ժողովուրդը պարզապես վստահ չի որ իր ոտքի կանգնելով կարող է ինչ որ բան փոխել երկրում:Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով մեր երկրում բավականին դրական տեղաշարժեր կգրանցվեն,եթե Տիգրան Սարգսյանը լքի վարչապետի աթոռը.”Մենք երբեք չենք մոռանալու Տիգրան Սարգսյանին և նրա ղեկավարած կառավարությունը և մշտապես այն մեր թիրախ ենք դարձնելու”:

Դիտարկելով ԱԺ-ում Գալուստ Սահակյանի կողմից Զարուհի Փոստանջյանին վիրավորելու փաստը  Լյուդմիլա Սարգսյանը ասաց.”Գալուստ Սահակյանը երբեք չի փայլել իր կոռեկտությամբ: Սակայն նա այժմ գտնվում է այն տարիքում, որ պիտի զսպի իր էմոցիաները: Սա լրջագույն էթիկայի խախտում եմ համարում: Զարուհի Փոստանջյանը  կին է, երիտասարդ կին և նաև 4 երեխաների մայր ”:

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով Էթիկայի հանձնաժողովը իր դերի մեջ չէ.»Այլ պարզապես ֆարս է,իսկ ես չեմ պատրաստվում մասնակցել այդ ֆարսին»:

Լյուդմիլա Սարգսյանը նշեց,որ շարունակելու է համագործակցությունը ՀԱԿ դաշինքի հետ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ