15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդական նվագախմբի նոր նախաձեռնությունը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ներկայացնում են երիտասարդական նվագախմբի հետ։ Մայիսի 25-ին 5 շրջանավարտներ մասնագիտական հանձնաժողովին ներկայացրին իրենց ստեղծագործությունները:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ առաջարկը կոնսերվատորիայի ղեկավարությանն էր, իսկ երիտասարդական նվագախումբը սիրով համաձայնել է։ Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները շատ բարձր մակարդակ ունեն. ”Մենք միշտ հայտնի ենք եղել մեր կոմպոզիտորական դպրոցով, բայց հիմա համոզվում եմ, որ մենք ունենք տաղանդավոր ապագա, ունենք նոր մտքեր, նոր մոտեցումներ, նոր շունչ ու գաղափարներ՚”:

Արթուր Հարությունյանի ”Կոնցերտ մեդիտացիան” նվագախմբի կատարմամբ հնչեց առաջին անգամ, սա նրա առաջին դաշնամուրային կոնցերտն է։ Արթուրն ասում է, որ կոմպոզիտորի համար սա ամենալավ բանն է, որ կարող է լինել: ՙԴու լսում ես գործն այնպես, ինչպես գրել ես: Դա խթան է հետագայում ստեղծագործելու համար”,- նշում է Արթուր Հարությունյանը։

Գայանե Գրիգորյանի ստեղծագործությունը նույնպես հնչեց երիտասարդական նվագախմբի կատարմամբ. ”Առաջին անգամ եմ լսում, թե ինչ եմ գրել: Գրել եմ կանտատ, որն այսօր կհնչի միայն նվագախմբի կատարմամբ` առանց երգչախմբի: Սակայն դա էլ կոմպոզիտորի համար հրաշքի նման մի բան է”: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ