24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը եւ Իեն Քելլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը մայիսի 23-24-ն ավարտել են այցը տարածաշրջան, որի ընթացքում շարունակել են աջակցել կողմերին` խաղաղ որոշում գտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: 

Մայիսի 23-ին Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, իսկ մայիսի 24-ին` Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարագսյանի հետ: 

Նախագահները եւ համանախագահները քննարկել են վերջին հանդիպումներից հետո գրանցված զարգացումները` վերահաստատելով խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին` այս տարվա ընթացքում գագաթաժողով կազմակերպելու անհրաժեշտության շուրջ:

Համանախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակելու խաղաղ գործընթացի շուրջ քննարկումները եւ կրկին անգամ ընդգծել են ռազմաշունչ հռետորաբանությունից եւ այնպիսի գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կմեծացնեն լարվածությունը: Առաջիկա շաբաթների ընթացքում նրանք կհանդիպեն ԱԳ նախարարների հետ` քննարկելու հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի մոտեցումները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ