Վարչապետի հայտարարությունն արդյունք տվել է
«Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ եմ եղել և շատ լավ գիտեմ բիզնեսի խնդիրները, որոնք պետք է լուծել բիզնես դաշտի բացվելու համար, քայլերը կանենք, կտեսնեք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր են արվելու բիզնեսի զարգացման ու դաշտում եղած խնդիրների լուծման նպատակով:
Նա հայտարարեց՝ պայքարելու է բիզնեսի դեմ, կպայքարի, կտեսնենք: «Կամ պիտի պայքարենք, կամ ոչ, ես միտված եմ պայքարելուն»: Հարցին՝ կարողանալու են օլիգարխների դեմ պայքարել, նա պատասխանեց. «Այո, կարողանալու ենք: Ո՞նց ենք պայքարելու, պայքարելու ենք պայքարելով»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության հարկերը իջել են վերջին 2 ամիսներին, ապա Վ. Հարությունյանն ասաց, թե միգուցե շրջանառություն է պակասել ընկերության և ոչ թե հարկատուն ստվերում է գործում: «Բերեք, հասկանանք՝ հարկերն ինչի արդյունքում են իջել, նվազել են ներմուծումները, թե ինչ է եղել, իսկ եթե շրջանառության նվազման արդյունքում է եղել, դա այլ հարց է»:
Ի դեպ, նա հայտնեց, որ վարչապետի հայտնի հայտարարությունից հետո, թե խնդիրների դեպքում ներկրողները կրող են անձամբ իրեն դիմել, դիզվառելիքի ու բանանի շուկայում ներկրողներ են ավելացել: