22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Գազը կարող է ավելի քի՞չ թանկանալ /վիդեո/

”Ելնելով ”ՀայՌուսգազարդ”-ի ծախսերի կառուցվածքի մասին` օգտակար առաքման ծավալ, մաշվածություն, աշխատողների աշխատավարձ, քանի աշխատող կա, այլ ծախսեր, շահութաբերություն, ես կարծում եմ, որ կան ռեզերվներ ավելի իջեցնելու գազի թանկացման գինը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան մեր հարցի, թե կարող էր կառավարությանն այնպես անել, որ գազի գինը ոչ թե 24 դրակով թանկանար, այլ ավելի քիչ չափով:

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

Հիշեցնենք, որ բնակչությանը մատակարարվող մեկ խորանարդ մետր գազի սակագինն այսօր 132 դրամ է: 

”ՀայՌուսգազարդ”-ը ընկերությունը սակագնի վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարել էր, որ գազը, հավանաբար, հուլիսից կթանկանա: Նախքանական տեղեկություններով` թանկացումը կլինի 24 դրամով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ