09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի ու ձեզ էլ կհարվածի․ Էրդողանը՝ Գերմանիային

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ «գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող փախստական դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան չեն հանձնվի Թուրքիային:

Սա զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից արվող այդ տեսակ հայտարարությունները մտահոգություն են առաջացնում:

«Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի և ձեզ էլ կհարվածի: Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը լավ չի լինելու: Գերմանիան վերածվել է գյուլենականների ետնաբակի: Մենք էլ դրանից ենք անհանգստացած»,-  արձագանքել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսին պաշտոնանկ արված դատախազներ  Զեքերիա Օզը և Ջելալ Քարան մեղադրվում են Ֆեթհուլլահ Գյուլենի հետ սերտ կապեր ունենալու մեջ:  2015թ. օգոստոսին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել, սակայն դատախազներին հաջողվել էր մինչ այդ դուրս գալ երկրից: Հայտնի է, որ ներկայումս նրանք բնակվում են գերմանական Ֆրայբուրջ քաղաքում:

Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը հատուկ նոտայով Գերմանիային կոչ էր արել դատախազներին արտահանձնել Անկարային:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ