14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նոր ավիաընկերություն Հայաստանում

Իսրայելական “Արկիա” ավիաընկերությունը հունիսի 5-ից կսկսի կանոնավոր չվերթներ Թել Ավիվ-Երեւան եւ Երեւան-Թել Ավիվ ուղղություններով: Երկկողմանի  տոմսի արժեքը 310 եվրո է: Այս մասին լրագրողներին ասաց ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Նուրոկը:

Թե ինչու են հենց հիմա մտնում Հայաստան, պ-ն Նուրոկը ասաց, որ շուկա մտնելու համար պետք էր հետազոտություն եւ դրանք ցույց տվեցին, որ պահանջարկը կա: Մայիսի 28-ին է Թել Ավիվից առաջին օդանավը ժամանելու Երեւան, եւ արդեն տոմսերը վաճառված են:  Թռիչքը տեւում է երկուսուկես ժամ:

Իսրայելի կառավարությունը հեշտացրել է վիզաների տրամադրման գործընթացը, և հիմա Հայաստանի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի գնալ Վրաստան` Իսրայելի մուտքի վիզա ստանալու համար, այն այժմ կարող են ստանալ նաև Հայաստանում` տուրիստական գործակալություններում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ