14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Արմավիա”-ի հեռանալուց հետո

“Արմավիայի” պարտքը “Արմենիա” միջազգային օդանավակայանին կազմում է 5,5 միլիոն դոլար եւ արդեն կառավարությունը դիմել է դատարան: Այս մասին լրագրողներին ասաց  “Արմենիա” միջազգային օդանավակայանի ՓԲԸ գործադիր կառավարչի տեղակալ Անդրանիկ Շխեյանը:

“Արմավիա”-ի դուրս գալուց հետո օդանավակայանում ոչինչ չի փոխվել: Ավելին, նախորդ տարվա համեմատ, թռիչքների ծավալը մեծացել է: “Արմավիան” թռիչքների 17 տոկոսն էր ապահովվում: Նման խնդիրներ չկրկնվելու համար օդանավակայանը աշխատում է շատ պայմանագրեր կնքել այլ ավիաընկերությունների հետ:

Ինչ վերաբերում է թռիչքային հրապարակում կանգնած “Արմավիա”-ի օդանավերին, դրանց հետ օդանավակայանը կապ չունի: “Կմնա այնքան, որքան պետք է, կարծում եմ դրանց վրա կալանք պիտի դրված լինի”,-ասաց Շխեյանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ