20 հազար դոլարի թերթ` սա այլանդակություն է. 168 Ժամ
«Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է խնջույք՝ ժանտախտի ժամին: ԿԲ֊ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում
` մինչև մի քանի հազար դոլար»,- մեր թղթակցին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը’ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է, օրինակ, Կենտրոնական բանկում 37 բջջային հեռախոսների տրամադրումն ու սպասարկումը: Ա.Մանուկյանը թվարկել է ԿԲ-ի շռայլ ծախսերի այլ օրինակներ ևս. «31 հատ ծառայողական մեքենաներ ունեն: Ինչի՞ համար, այդքան բենզին, այդքան վառելիք, այդքան անվադողեր, տեխզննում, սպասարկում և այլն: Այլանդակություն է սա: 20 հազար դոլարի թերթ ու ամսագիր են գրում, ոչ մեկը չի կարող դա հիմնավորել: Սա անամոթություն է, լկտիություն, այս նեղ վիճակում, այս սուղ բյուջեի ժամանակ, այս պատերազմական վիճակում, այս սոցիալական աղքատության վիճակում, երբ 1 մլն մարդ չոր հացի խնդիր ունի, դրել են ամենաբարձր աշխատավարձերն ու ամենաբարձր կից ծառայությունները: Քիչ է մնում իրենց ընդմիջումն ու հագուստն էլ բյուջեի հաշվին կազմակերպեն»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: